00:00:00

Բանակցություններում արդյո՞ք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրը շոշափվում է․ Գալստյանը՝ Փաշինյանին

15:59, 07 փետրվար 2024 Քաղաքականություն

Ադրբեջանի բանտերում պատանդառված հայ գերիներին ու Արցախում պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը մասին ԱԺ-ում  հարց ուղղեց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Այս ընթացքում ականատես ենք եղել, որ ԱդրբեջանըՄԻԵԴ -ի և արդարադատության  միջազգային դատարանների որոշումներն անտեսել  է, նաև ականատես ենք լինում բազմաթիվ հայտարարությունների, որ իրենք  խնդիրը ռազմական ճանապարհով են լուծել։ Այս պահին Հայաստանը եվրոպական դատարանում միջպետական չորրորդ գանգատն է ներկայացրել , ուր ներառված է Արցախի հետ առնչվող հարցերի մեծ համալիր, ուր ներառված են թե՛ 120 000 բռնի տեղահանվածների խնդիրը, թե՛ Լաչինի ապաշրջափակումը, մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը, ինչպես նաև գերիների խնդիրը։ Ենթադրելի է, որ այս մեծ ծավալի պարագայում հարցի քննությունը բավական երկար ժամանակ պետք է առնի։ Արդյո՞ք նպատակահարմար չէր լինի, եթե Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հարցն առանձնացվեր այս հայցից կամ գանգատից և այն ներկայացվեր առանձին, որպեսզի հանգուցալուծումն արագ ստանայինք։ Երկրորդ հարցը՝ պարոն Փաշինյան, քաղաքական ուղղությամբ ի՞նչ գործիքներ եք որդեգրել և արդյո՞ք բանակցային գործընթացը, որը մեզ կամ հանրությանը տեսանելի չէ, Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրը շոշափվում է և ի՞նչ ակնկալիքներ կան այս կոտեքստում»,- ասաց Գալստյանը։

Փաշինյանն արձագանքեց՝ նշելով, որ դատական գործընթացների մասին դիտարկումներն իրավական վերլուծության կարիք ունեն, ինքը պատրաստ չէ ասելու, թեիրավական առումով որ ճանապարհն ավելի էֆեկտիվ կլիներ։

«Դա պետք է իրավաբանները գնահատեն։ Ենթադրում եմ՝ համարել են ,որ այդպես է էֆեկտիվ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է քաղաքական հատվածին , ապա Փաշինյանն ասաց․ «Մեր բանակցություններում և շփումներում մշտապես գերիների, պահվող անձանց խնդիրն օրակարգում է և մենք այդ հարցերը քննարկում ենք, դնում ենք քննարկումների սեղանին։ Հասկանալի է, որ դա զգայուն հարց է։ Շատ երկար ժամանակ մենք գերիների վերադարձ չունեինք, բայց ստացվեց այնպես, որ 2023-ի դեկտեմբերին մեզ հաջողվեց 32 գերեվարված մեր եղայրներին վերադարձնել։ Գերիների, պահվող անձանց հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»։

Գալստյանն արձագանքեց․ «Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն, ապա սա բառացիորեն բոլորիս արժանապատվության խնդիրն է։ Կարծում եմ՝ հավելյալ ճիգեր գործադրելու և այն, որ միջազգային դատարանում գործերը կարող են տարիներ շարունակ ձգձգվել և այս փաթեթում ղեկավարության խնդիրը ներառելը մարտավարական առումով ճիշտ չէ։ Ես ուղղակի հորդորում եմ, խորհուրդ եմ տալիս իրավական կոնտեքստում քննարկել առանձնացնելու հնարավորությունը»։

Փաշինյանը պատասխանեց․ «Գերիների, պատանդների պահվող անձանց հարցը շատ էմոցիոնոլ կողմ  ունի բոլորիս համար։ Ձեր ասածաը իրավաբանները կդիտարկեն, եթե տեսնեն նպատակահարմարություն, գուցե ձեր խորհուրդներից օգտվեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր