Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միչալկոն հերքել է Հայաստանում ԵՄ դիտորդների հասցեին մեղադրանքները, որոնք իբր թե ինչ-որ բան են ծրագրում Ադրբեջանի դեմ։ Այս մասին նա գրել է թվիթերի միկրոբլոգում։
«Ցավում եմ, որ վերջին օրերին Ադրբեջանում որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն մեղադրանքներ են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին»,-գրել է նա՝ նշելով, որ ԵՄ առաքելությունը քաղաքացիական է և անզեն։
Նա հիշեցրել է, որ ԵՄ առաքելության ներկայությունն ուղղված է կայունության խթանմանը և վստահության ամրապնդմանը