Երեկ տեղի ունեցած պայթյունն իսկապես ողբերգական էր։ Նշել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը՝ հայտնելով, որ փորձում են անել հնարավորինը՝ տուժած ընտանիքներին օգնելու և կենցաղային խնդիրներն արագ լուծելու համար։
«Ցավոք, դեպքն անհետևանք չմնաց՝ ունենք զոհեր։ Հայտնում եմ իմ ցավակցությունը՝ զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»։