00:00:00

Ալեն Սիմոնյանը Դաշնակցությանը խնդրեց այլևս չհիշեցնել իր թքելու միջադեպը, թե չէ այնքան բան կհիշեցնի «109 թե 112 տարեկան կուսակցության մասին»

08:14, 06 փետրվար 2024 Քաղաքականություն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրում է այլևս չհիշատակել իր թքելու միջադեպը:

 

«Ի տարբերություն ոմանց` ես իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել վիրավորանքին ի պատասխան արված սխալ արարքի համար, կոչ եմ անում մյուսներին, ովքեր սխալ են գործում, չզլանալ ու ներողություն խնդրել, խնդրում եմ այլևս այդ օրինակը չհիշեցնել, որովհետև այնքան բան կհիշեցնեմ, որ կարող է չհերիքի 109 թե 112 տարեկան ձեր կուսակցության մասին», - դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին` ասաց Սիմոնյանը:

 

 Տեղից պատգամավոր Գեղամ Մանուկյանը ակնարկ արեց, որին ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես փոքր եմ, թե փոքր չեմ՝ ժողովուրդն է որոշել, թե ով է փոքր հիմա այստեղ, ով` մեծ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր