00:00:00

Քաղաքական առումով հավանական է, որ ինձ նորից կկալանավորեն, իսկ իրավական առումով աբսուրդ կլինի. Լևոն Քոչարյան

07:42, 06 փետրվար 2024 Քաղաքականություն

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար անհասկանալի է, թե ինչու են երեկ իրեն ու ընկերոջը` Սերգեյ Ասատուրովին նորից կանչել Քննչական կոմիտե ու մեղադրանք առաջադրել Ասատուրովին:

 

«Որոշ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, դա արեցին, ծանոթացրեցին, նորից հարցաքննություն արեցին, գործը փակեցին ու ուղարկեցին դատարան», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը:

 

Այն ամենը, ինչ տեղի է ունենում այս գործով, Քոչարյանն աբսուրդ է որակում:

 

«Հայաստանի հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին, որ այսպիսի աբսուրդով զբաղվեն, ուղղակի ծիծաղելի է», - ասաց Լևոն Քոչարյանը:

 

Նա նշեց, որ ոստիկանները կեղծ ցուցմունք են տվել, թե, իբր, ինքը ծեծել է ոստիկաններին:

 

«Բայց ֆիքսվել են իմ մարմնական վնասվածքները, չնայած դրան` չկա ոչ մի ոստիկան, որին մեղադրանք առաջադրված լինի», - ասաց պատգամավորը:

 

Սերգեյ Ասատուրովին առաջադրվել է նույն մեղադրանքը, ինչ Քոչարյանին:

 

«Իմ վրա գոնե կեղծ ցուցմունք կա, իր վրա դա էլ չկա, աբսուրդ է», - ընդգծեց Լևոն Քոչարյանը:

 

Քաղաքական առումով Քոչարյանը հավանական է համարում, որ իրեն նորից կկալանավորեն․«Իսկ իրավական առումով աբսուրդ է, որ նման բան լինի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր