00:00:00

Հայտնի է, երբ կդադարի Փաշինյանի հարցազրույցից հետո ներողություն խնդրած Խումարյանի լիազորությունները

19:05, 05 փետրվար 2024 Քաղաքականություն

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն այսօր իր գրառմամբ անդրադարձել էր վարչապետի՝ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցին։ Նա ներողություն էր  խնդրել ունկնդիրներից։ 

«Ներողություն եմ խնդրում Հանրային ռադիոյի այն ունկնդիրներից, ում սպասելիքները չարդարացրինք։ Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել։

Այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինելը»,-գրել էր Գարեգին Խումարյանը։

Նրա այս ինքնախոստովանական հոդվածը ակտիվորեն տարածվեց սոցիալական ցանցերում։ Հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ արձանագրեցին, թե շատ հաճելի էր լսեր դա,  որ գործող իշխանությունը երկիրը հացրել է այն իրավիճակին, որ անգամ պետական միջոցներով սնվող ռադիոյի տնօրենն է բարձրաձայն խոսում։ Մի մասն էլ արձանագրեցին, որ Խումարյանին պաշտոնանկ անելու որոշում կա, և դրանով է պայմանավորված վերջինիս ներողությունը, որպեսզի հետագայում չմեղադրեն իշխանական «գծի» մեջ լինելու համար։ Անգամ հնչեցին տեսակետներ, թե ինչու էր Խումարյանը լուռ, երբ Արցախն էր հանձնվում, երբ պատերազմի ընթացքում հազարավոր զոհեր կային, բայց չկար նրա կողմից գեթ մեկ մեղադրանք օրվա իշխանության հասցեին։

Ի դեպ հոդվածի վերաբերյալ հնչող հիմնական երկու վարկածներն էլ ճշմարտության մոտ են և իրավունք ունեն գոյություն ունենալ։ Սակայն փաստն այն է, որ Խումարյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է։  Հանրային ռադիոյի տնօրենին ընտրում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրուրդը հինգ տարի ժամկետով։ Խումարյանն ընտրվել է 2019 թվականի ապրիլի 3–ին, և հետևաբար այս տարվա ապրիլին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Իհարկե նա իրավունք ունի մրցույթին ևս մեկ անգամ մասնակցելու, սակայն դա արդեն քիչ հավանական է համարվում։ Ամեն դեպքում այս պահին նա շարունակում է պաշտոնավարումը և լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր ազատման դիմում գրելու մասին տեղեկությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր