Վաղը մեկնարկելիք ԱԺ նիստից առաջ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է անելու։ Օրակարգի հարցերից բացի, ՔՊ–ականները քննարկելու են նաև օրերս էկոնոմիկայի նախարարությունում ԱԱԾ–ի բացահայտած կոռուպցիոն սկանդալը։
Մասնավորապես խմբակցության պատգամավորներից շատերը անընդունելի են համարում հատկապես մայրական կաթով սնվող երեխայի մորը նախնական կալանք տալը։ Ի դեպ, այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խուսափում են խոսել այս աղմկահարույց գործի մասին։