ԱՊԼ 23-րդ տուրում «Արսենալն» ընդունել էր «Լիվերպուլին» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
14-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Սական, իսկ 1-ին կեսին ավելացված 3-րդ րոպեին Գաբրիելն ինքնագոլ հեղինակեց՝ հավասարեցնելով հաշիվը։ 67-ին Մարտինելին առաջ մղեց լոնդոնցիներին, իսկ 90+2-ին Տրոսարը հաշիվը դարձրեց 3-1:
Այս խաղից հետո «Արսենալը» 49 միավորով 2-րդն է, իսկ «Լիվերպուլը» 51 միավորով՝ 1-ինը։
Աղբյուրը՝ Armsport.am: