Լրագրողները դատավոր Գևորգ Գյոզալյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Դատավորների ընդհանուր ժողովը տեղի է ունենում Կառավարության շենքում:
«Բացարձակ որևէ խնդիր չեմ տեսնում, ի՞նչ կապ ունի, թե մենք որ շենքում ենք գտնվում: Չգիտեմ, թե ինչու որևէ դտարանի դահլիճում չի կազմակերպվել, դա պետք է ճշտել կազմակերպիչներից: Ինձ համար բացարձակ միևնույն է, թե որ շենքում ենք լինելու»,-նշեց նա
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ այդպիսով փորձում են ճնշել դատավորներին, Գյոզալյանը արձագանքեց. «Ո՞նց, ես ուզում եմ հասկանալ, թե ինձ ինչպես կարող են ճնշել․ ծեծելո՞ւ են ինձ այստեղ»:
Հիշեցնենք, որ այսօր դատավորները Սահմանադրական դատարանի նոր անդամ են ընտրելու: