00:00:00

Այս իշխանությունների ցանկացած առաջարկ Ալիևը պատռում է և գցում աղբանոց, փոխարենը բոլոր պարտադրանքներն ընդունում են. Արթուր Խաչատրյան

10:11, 02 փետրվար 2024 Քաղաքականություն

Երեկ Փաշինյանը և Ալիևը նույն պահանջը ներկայացրին հայ ժողովրդին, որ եթե չփոխվի ՀՀ պետականության հիմքը, որը դրվել է դեռևս 1990 թվականին, ապա ՀՀ-ին պատերազմ է սպառնում. լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

 

 Նա նշեց, որ Փաշինյանի կործանարար զիջումների մասին դեռևս մի քանի ամիս առաջ էր խոսել խորհրդարանում, երբ հարցրել էր նա փորձո՞ւմ է քանդել Երրորդ Հանրապետությունը և ստեղծել նոր՝ Չորրորդ Հանրապետություն՝ Փաշինյանը չէր հերքել։ «Ասաց՝ ինձ համար թվաբանությունը կարևոր չէ։ Այս իշխանությունը, դասական առումով, Ադրբեջանի խամաճիկային կառավորությունն է և անում է բացարձակապես այն, ինչ Ադրբեջանը պահանջում է»,-ասաց նա՝ նշելով, թե հարց է զիջումները փաթեթայի՞ն են, թե՞ փուլային։

 

Խաչատրյանը նշեց, որ այս իշխանությունների ցանկացած առաջարկ Ալիևը «պատռում է և գցում աղբանոց», փոխարենը բոլոր պարտադրանքներն ընդունում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր