00:00:00

Առանց պետհամարանիշի ավտոմեքենայով հետապնդել են ավագանու անդամին

18:41, 01 փետրվար 2024 Քաղաքականություն

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ ավագանու անդամ Արշակ Սարգսյանին հետապնդել են։

«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արշակ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն այն մասին, որ նախորդող 15 օրերի ընթացքում իրեն հետապնդել են մի խումբ անձինք՝ այդ թվում օգտագործելով առանց պետհամարանիշի ավտոմեքենա:

Այդ ավտոմեքենան ոստիկանության կողմից հայտնաբերվել է, դրանում գտնվող անձանց իրավապահները բերման են ենթարկել:

Ուշագրավն այն է, որ առանց պետհամարանիշի ավտոմեքենան օրեր շարունակ պտտվել է մայրաքաղաքով, մասնավորապես՝ Աջափնյակ համայնքով, ինչը ոչ միայն անպատժելիության մթնոլորտի, այլ նաև իշխանությունների կողմից հովանավորություն ունենալու վկայություն է: Միայն Ա. Սարգսյանի համապատասխան հաղորդման արդյունքում է, որ ոստիկանությունը հայտնաբերել է այդ ավտոմեքենան:

Մենք ոստիկանությունից պահանջում ենք բացահայտել, թե ինչ նպատակով են նշյալ անձինք օրեր շարունակ հետապնդել Արշակ Սարգսյանին և հանդես գալ համապատասխան իրավական գնահատականով, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:

«Մայր Հայաստանը» լուրջ հիմքեր ունի հայտարարելու, որ Ավագանու ընդդիմադիր անդամ Արշակ Սարգսյանի հետ տեղի ունեցածը բացառապես իր քաղաքական վարքագծով է պայմանավորված:

Մենք խստորեն դատապարտում ենք «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող իշխանական հետապնդումները և օգտագործելու ենք բոլոր քաղաքական գործիքակազմերը՝ մեր երկրում Ալիևի օրակարգերը սպասարկող փաշինյանական իշխանությանը հեռացնելու համար»,- նշված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր