00:00:00

Ռուսաստանի համար կարևոր է, որ Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը բացասաբար չանդրադառնա հարաբերությունների վրա. Պեսկով

10:43, 01 փետրվար 2024 Քաղաքականություն

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին՝ դե յուրե և դե ֆակտո, բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ Դա, ընդհանուր առմամբ, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Բայց, մյուս կողմից, մեզ համար կարևոր է, որ նման որոշումները չազդեն ինչպես դե յուրե, այնպես էլ՝ դե ֆակտո մեր երկկողմ հարաբերությունների վրա, որոնք մենք գնահատում ենք և հույս ունենք հետագայում զարգացնել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր