Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ժամանակին սխալ է արել, երբ հիմնվել է պրոֆեսիոնալների եզրակացության վրա։
«Պիտի խոստովանեմ՝ սխալ եմ արել, որովհետև, երբ գնում ենք ուրիշ տեղեր ու տեսնում, թե այն նույն հարցի քննարկումն ինչի է բերել... ասում են՝ այս հարցը կառավարությունը քննարկում է ու մասնագետների չի հրավիրում, ժողովո՛ւրդ ջան, մենք պետք է հասկանանք՝ մարդիկ, ովքեր մասնագետի դրոշով շքերթ են անում, ինչքանո՞վ են մասնագետ կամ ինչի՞ մասնագետ են»,- կառավարության նիստում ասաց նա՝ շեշտելով՝ ամեն ինչ դիպլոմով ու գիտական աստիճանով չէ։
Ըստ նրա՝ եկել է քաղաքական առաջնորդության ժամանակը։
«Քաղաքական առաջնորդությամբ է, որ մասնագետ պետք է ունենանք։ Այո՛, մենք ունենք մասնագետներ, բայց շատ դեպքերում տեսնում ենք, որ այդ մասնագետներն ամենթարմ ինֆորմացիան, որ ունեն, 1993 թվի է։ Աշխարհը կիլոմետրերով գնացել է, իրենք մեր փեշերից հետ են պահում, ասում են՝ «չգնաք, անտառ չմտնենք, գայլը մեզ կուտի»։ Անտառ չենք մտնում, գայլն է անտառից դուրս գալիս ու մեզ ուտում»,- ասաց վարչապետը։