00:00:00

Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության կամքը ոչ մի միլիմետր չի նվազել, հակառակը՝ ավելացել է. Նիկոլ Փաշինյան

08:02, 01 փետրվար 2024 Քաղաքականություն

Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության կամքը ոչ մի միլիմետր չի նվազել, հակառակը՝ ավելացել է, այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նշեց, թե պետք չէ շատ վստահել այն զեկույցներին, որ գալիս-հասնում են կառավարություն։

 

«Հիմա դուք ինձ եք զեկուցում, ձեզ ուրիշներն են զեկուցում, նրանց էլ, երևի, ուրիշն է զեկուցում, կարևոր նախագծերը պետք է անձամբ գնանք ու փորձարկենք։ Եթե այդպես չանենք՝ ոչ մի բան չի ստացվելու, սա վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց»,- ասաց վարչապետը։

 

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ ասաց, թե հակակոռուպցիոն ռազմավարությունը նոր են ընդունել, երևի, ամենամասնակցային ռազմավարություններից է։

 

Նա նշեց, թե գլոբալ առումով տարին շատ անբարենպաստ էր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր