00:00:00

Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել, վերահաստատել են «Ակադեմիական քաղաք»-ի տեսլականը

16:15, 30 հունվար 2024 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը: Հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ 

Հանդիպմանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քայելին, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

Թոբիաս Քայելը մանրամասներ է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների, շահագրգիռ կողմերի հետ քննարկումների վերաբերյալ և նշել, որ արդյունքում վերահաստատվել է «Ակադեմիական քաղաք»-ի տեսլականը: Նա նշել է, որ մինչև այս տարվա երկրորդ կիսամյակ հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի և ընդգծել, որ հարակից գործընթացներն արդեն իսկ կարելի է սկսել:

Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են ճարտարագիտական ենթակառուցվածքներին, ճանապարհային ցանցին, լանդշաֆտին վերաբերող հարցեր: Ներկայացվել են թեմային առնչվող առաջարկություններ և դիտարկումներ:

Քննարկման արդյունքում վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ «Ակադեմիական քաղաք»-ի ենթակառուցվածքների ստեղծման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր