00:00:00

Ես կշարունակեմ պաշտոնավարել․ Ավինյան

15:33, 30 հունվար 2024 Քաղաքականություն

ՔՊ-ի պատգամավորների հետ 4 ժամից ավելի տևած հանդիպումից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողներին հավաստիացրեց՝ իր պաշտոնանկության հարցը չի քննարկվել, ինքը շարունակում է լինել «թիմի անդամ»։

«Ձեր աշխատանքից դժգոհությունները շա՞տ էին»,- հետաքրքրվեցին լրագողները։ Ի պատասխան Ավինյանը ասաց՝ իր գործընկերները բարձրաձայնել են դժգոհություններ, որոնք ստացել են քաղաքացիներից։

«Բայց հիմնական քննարկումը ավելի ինստիտուցիոնալ խնդիրների մասին էր»,- խոսքը շարունակեց նա։

Ավինյանը  իր աշխատանքի նկատմամբ ՔՊ-ականների վստահությունն էլ բնորոշեց․

«Մենք մի թիմ ենք, և եթե թիմը որոշել է, որ Երևանի քաղաքապետի թեկնածուն ես եմ, ապա կարծում եմ՝ վստահում են, նաև վերահաստատվել է այդ որոշումը»։

Հարցին՝ կշարունակե՞ք պաշտոնում մնալ, Ավինյանը պատասխանեց՝ այո, ես կշարունակեմ պաշտոնավարել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր