00:00:00

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները»․ ՔՊ-ն՝ Ավինյանի հետ հանդիպման մասին

14:37, 30 հունվար 2024 Քաղաքականություն

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքում գրել է՝ ինչ են քննարկել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ․

«Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:

Քննարկվել են Երևան քաղաքի զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր:

Անդրադարձ է կատարվել հանրային տրանսպորտի բարելավման և երթևեկության բեռնաթափման խնդրին: Քննարկվել են վերջին օրերին քաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել կառուցապատման ոլորտի, քաղաքի լուսավորության, թափառող շներին վերաբերող և բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, այդ թվում` օրենսդրական մակարդակում, առկա խնդիրները լուծելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր