00:00:00

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր բնակչությանը. Ֆրանսիայի դեսպան

09:51, 29 հունվար 2024 Քաղաքականություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հունվարի 28-ին մասնակցել է ՀՀ Բանակի օրվան նվիրված միջոցառմանը: Այդ մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:

 

«Պատիվ էր պաշտպանական հարցերով կցորդի հետ մասնակցել Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառմանը: Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր բնակչությանը»,- գրել է նա:

 

Նա նաև նշում է, որ Ֆրանսիան ընդլայնում է պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ և ռազմավարական մտերմություն զարգացնում երկու երկրների միջև:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր