Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում անդրադառնալով մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հիմնական և երկրորդային ճանապարհներին խնդիրներ չեն եղել։
«Մեր խնդիրները հիմնականում արձանագրվել են մայթերին և միջբակային տարածքներում, որտեղ մինչև հիմա էլ այդ խնդիրը կա»,-ասաց Ավինյանը՝ նշելով, թե մասնավոր սեկտորը նույնպես պարտավոր է միանալ ձյան մաքրման աշխատանքներին։
«Խնդիրները շարունակում են մնալ բակային հատվածները, մայթերը, և, իհարկե, ամենաշատ ձյունը տեղացել էր Ֆեյսբուքում»,-ասաց Ավինյանը։