00:00:00

Կոստանյանը հաստատում է՝ Աղաջանյանը կազատվի, բայց պաշտոն կստանա․ կադրային փոփոխություններ կլինեն

18:04, 28 հունվար 2024 Քաղաքականություն

Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ  «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը նախօրեին ազատվել էր պաշտոնից:

Մեր  տեղեկություններով, վաղն այդ պաշտոնին կնշանակվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Աղաջանյանի ազատումն իրականում ոչ մի կապ չունի ձնամաքրման աշխատանքների հետ: Աղաջանյանը սեփական դիմումի համաձայն է ազատվել զբաղեցրած պաշտոնից և շարունակելու է մնալ  «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկում՝ արդեն որպես փոխտնօրեն: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Ինտրիգներ փնտրելու, այս կամ այն կադրային փոփոխությունը պայմանավորել եղանակային պայմաններով լուրջ չէ։ Այո, պարոն Աղաջանյանը կշարունակի մնալ Ձեր նշած հիմնարկում, հաստատում եմ տեղեկությունը»,– ասաց Կոստանյանը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր