Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է աշխատանքի անցնել Ֆրանսիայի հավաքականում։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զիդանը պատրաստ է սպասել, մինչև Ֆրանսիայի հավաքականում թափուր դառնա թիմի մարզչի պաշտոնը, որը ներկայումս զբաղեցնում է Դիդյե Դեշամը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը դիտարկում է նաև «Մարսելը» գլխավորելու տարբերակը և նա հրաժարվել է աշխատել Ալժիրի հավաքականում, որը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել նրա նկատմամբ։