Սպասվում է, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը։ Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա ընդգծել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման հետ կապված կարևոր բաղադրիչներից մեկը պետական սահմանի որոշման հարցն է: