00:00:00

«Դրանք ոչ թե մեր, այլ պաշտոնական Երևանի սխալներն են». Զախարովա

15:37, 26 հունվար 2024 Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողի հարցին, մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները ՌԴ հասցեին։ Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. 

«Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի և՛ բովանդակությունը, և՛ տոնը չեն կարող ափսոսանք չառաջացնել։ Սեփական սխալներից ու հաշվարկներից օբյեկտիվ հետևություններ անելու փոխարեն կրկին փորձ է արվում պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Իսկ դա հիմնավորված չէ, որովհետև դրանք մեր սխալները չեն, դրանք, ցավոք, պաշտոնական Երևանի սխալներն են։ Ի դեպ, այդ ամենը վերաբերում է և՛ մեզ հետ, և՛ հայ-ադրբեջանական հարաբությունների կոնտեքստին։ Ասուլիսի մանրակրկիտ մեկնաբանությունը պրակտիկ իմաստ չունի, քանի որ գրեթե ամեն հատվածում փաստերի խեղաթյուրում կա։ Միգուցե մենք հավելյալ հրապարակում անենք այդ թեմայով։ Մասնավորապես, թյուր է այն հայտարարությունը, որ իբրև թե միայն 2022թ. օգոստոսին ռուսական կողմն առաջարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագային։ Հայտնի է, որ այդպիսի ձևակերպման հետ աշխատել են դեռևս Մինսկի խմբի շրջանակներում։ Եռակողմ ֆորմատում դա ամրապնդվել է 2022թ. նոյեմբերին։ Իրականությանը չի համապատասխանում նաև հայ-ադրբեջանական սահմանային լարման հետ կապված ՀՀ դիմումի վերաբերյալ ասվածը։

Եղել են ԱԳՆ, ՊՆ և այլ կողմերի կոնսուլտացիաներ։ Որոշվել էր ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, սակայն հարցը հայկական կողմն առկախել ու խճճել էր։ Փոխարենը որոշում էր կայացվել հրավիրել ԵՄ դիտորդների, որոնց գլխավոր նպատակը հետախուզական տեղեկատվության հավաքագրումն էր՝ Ռուսաստանի և Իրանի քաղաքականության վերաբերյալ»։

Զախարովան նաև հավելել է, որ «Արարատ Միրզոյանին՝ Մոսկվա այցելելու և խաղաղության բանակցությունների քննարկման համար անընդհատ հրավերներ են ուղարկվում։ Վերջինը եղել է տառացիորեն օրեր առաջ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր