00:00:00

ԱԳՆ–ում նախորդ տարի 1 մլն դոլարից ավելի պարգևավճար են բաժանել

08:16, 26 հունվար 2024 Քաղաքականություն

Ուղիղ 3 տարի առաջ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեսանյութ  հրապարակեց, որում փաստաթուղթ ներկայացրեց առ այն, որ ՀՀ գործող արտգործնախարար Արարատ Միրզոյանը կրկնակի գործակալ է: Այսինքն՝ Միքայել Մինասյանն Արարատ Միրզոյանին մեղադրեց Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու, ապա ՀՀ հատուկ ծառայությունների կողմից դա բացահայտվելուց հետո՝ նաև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործակալ դառնալու մեջ:

Այս ամենն իհարկե պատշաճ ուսումնասիրության առարկա չդարձավ և Միրզոյան Արարատը շարունակում է ղեկավարել երկրի կարևորագույն գերատեսչություններից մեկը։ Միրզոյանն այս ընթացքում նաև աչքի ընկավ խայտառակ նշանակումներով։ Մասնավորապես տեղակալ նշանակելով մի անձի, ով ոչ միայն բանակում չի ծառայել, այլև դիվանագիտական աշխատանքից կմ–երով հեռու է։ Խոսքը Կոստանյան Վահանի մասին է, ով մինչ 2018–ի հայտնի իրադարձությունները որեւէ կերպ հանրությանը հայտնի չէր, չհաշված իհարկե ֆեյսբուք սոցիալական ցանցում նրա ոչ այդքան տաղանդավոր լուսանկարները։ Իսկ ահա 2018–ի իշխանափոխությունից հետո Վահան Կոստանյանը մեկ այլ հանգամանքով էլ աչքի ընկավ, ըստ էության դեռ այդ ժամանակ ազդարարելով իրենց իշխանության ազգակործան գործունեությունը։ Խոսքն այս գրառման մասին է։

Բայց անցնող տարիներին և Միրզոյանի և յուր տեղակալի կյանքի որակը էականորեն բարելավվել է։ Բարձր աշխատավարձին զուգահեռ ԱԳՆ–ում շարունակում են պարգևավճարներ բաժանել։ Այսպես միայն նախորդ՝ 2023 թվականին Արտաքին գործերի նախարարությունում բաժանվել է 483 մլն 191 հազար, 970 ՀՀ դրամի պարգևավճար։ Այս մասին Irakanum.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է նախարարությունից։ Միաժամանակ մենք խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե որքան պարգևավճար են ստացել Արարատ Միրզոյանն ու Վահան Կոստանյանը։ Կառույցից այդ հարցն անպատասխան են թողել, հայտնելով, թե ԱԳ նախարարն ու իր տեղակալները ներկայացնում են պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող տարեկան հայտարարագիրը, որը հասանելի է բաց աղբյուրներում։

Ավելի քան 1 մլն դոլար պարգևավճար ստացող կառույցը, թե անցնող տարվա ընթացքում ինչ կարևոր ձեռքբերումներ է ունեցել մեր երկրի արտաքին քաղաքականության ոլորտում, թերևս թողնում ենք ընթերցողների դատին։ 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր