00:00:00

Հայաստանի կառավարությունը կքննարկի ԵՄ դիտորդական առաքելության համաձայնագիրը վավերացնելու հարցը

08:37, 24 հունվար 2024 Քաղաքականություն

Հայաստանի կառավարությունը կքննարկի Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։

 

«Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը»,-նշված է նախագծում։  

 

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերին։ Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԵՄ-ի կողմից՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպան Մարագոսը հայտարարել էր, որ կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը հիմնականում իրավական հարցեր է կարգավորում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր