00:00:00

Հայաստանը ռազմական կցորդներ կունենա Չեխիայում և Ղրղզստանում

08:01, 24 հունվար 2024 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը Չեխիայում ու Ղրղզստանում ռազմական կցորդներ կունենա։ Համապատասխան որոշման նախագծերը ներառված են կառավարության հունվարի 25-ի նիստի օրակարգում

 

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, Չեխիայում ռազմական կցորդ ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա համագործակցության մեծ ներուժը և չեխական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ։

 

Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից:

 

«Նախատեվում է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն, մասնավորապես՝ ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ու ներմուծման, այդ թվում՝ մատակարարման և ձեռքբերման, ինչպես նաև մշակման ու արտադրության հետ»,- նշված է հիմնավորման մեջ։

 

Նշվում է նաև, որ Հայաստանը՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետություն, արժևորում է նաև Չեխիայի գործուն դերակատարությունը որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության ամրապնդման, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման, պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համատեքստում:

 

Ինչ վերաբերում է Ղրղզստանին, ապա, ըստ ՊՆ-ի, ռազմական կցորդի առկայությունը Ղրղրզստանում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացմանը, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը: Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հայ-ղրղրզական հարաբերությունների բարձր մակարդակ:

 

Ղրղզստանում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր