00:00:00

Հայաստանի արտգործնախարար. Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձնաշնորհյալ են

14:27, 23 հունվար 2024 Քաղաքականություն

Անցյալ տարի Ֆրանսիայի հետ հարաբերությունները ցույց տվեցին, որ մեր հարաբերություններն առանձնաշնորհյալ են: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարն ասաց, որ անցած տարում երկու երկրների ղեկավարների մակարդակով կայացել է 5 հանդիպում, տեղի են ունեցել աննախադեպ մեծ թվով եւ ներկայացվածությամբ այցելություններ, այդ թվում՝ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի երկու այցերը, տարածաշրջանային և տեղական իշխանությունների պատվիրակությունների այցերը։

Ֆրանսիան հյուպատոսություն է բացել Գորիսում, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Փարիզ, Ստորագրվել է զինտեխնիկայի մատակարարման պայմանագիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր