00:00:00

Հայաստանը պատրաստ է ու կարող է ապահովել իր տարածքով անցնող մարդկանց ու բեռների անվտանգությունը. ԱԳ նախարար

13:04, 23 հունվար 2024 Քաղաքականություն

Հայաստանը որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ պարտավորություններ չի ստանձնել, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

Ըստ Միրզոյանի՝ թե Ռուսաստանը, թե Ադրբեջանը չեն կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած մի շարք պարտավորություններ։

 

Նա նշեց, որ Հայաստանի տարածքում գործող, կառուցվելիք որևէ ենթակառուցվածքի անվտանգությունը պետք է երաշխավորի հայկական կողմը։

 

«Հայաստանը պատրաստ է ու կարող է ապահովել իր տարածքով անցնող մարդկանց ու բեռների անվտանգությունը»,- ընդգծեց ԱԳ նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր