00:00:00

Հայաստանն Ադրբեջանին կարող է փոխանցել ականապատ դաշտերի նոր քարտեզներ

12:03, 23 հունվար 2024 Քաղաքականություն

Հայկական կողմն Ադրբեջանին կարող է փոխանցել ականապատ դաշտերի նոր քարտեզներ, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

 

Նա հիշեցրեց, որ նման քարտեզներ փոխանցվել են երկու անգամ, չնայած, որ ադրբեջանական կողմից բողոքներ էինք հնչում, թե դրանք ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը։ 

 

«Այժմ հայկական համապատասխան մարմինները աշխատանք են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել տեղեկատվություն՝ հնարավոր նոր ականների վերաբերյալ։ Չեմ բացառում, որ նորից փոխանցենք (քարտեզներ՝ խմբ.) ադրբեջանական կողմին։ Այս անգամ այդ գործողությունը պետք է անենք միջազգային գործընկերների միջոցով», - ասաց Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր