00:00:00

ՀԱՊԿ քարտուղարը և Աննա Պոպովան քննարկել են համագործակցությունը կենսաբանական անվտանգության ոլորտում

11:40, 23 հունվար 2024 Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը և «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան քննարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցությունը կենսաբանական անվտանգության ոլորտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը:

 

«2024 թ. հունվարի 23-ին ՀԱՊԿ քարտուղարությունում տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի և «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության հարցերը կենսաբանական անվտանգության ոլորտում և պրոֆիլային համակարգող խորհրդի գործունեությունը», - ասվում է ՀԱՊԿ-ի կայքում հանդիպման արդյունքների շուրջ հրապարակված հաղորդագրության մեջ։

 

«Նիստի ավարտին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման հիման վրա Իմանղալի Թասմաղամբետովը Աննա Պոպովային հանձնել է պարգև` ՀԱՊԿ II աստիճանի Պատվո շքանշան», - հավելել են կազմակերպությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր