00:00:00

Վահե Ղազարյանը Տավուշում ներկայացրել է քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պահանջները

13:59, 21 հունվար 2024 Հասարակություն

Տավուշի մարզի բնակիչներին են ներկայացվել Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար ընդունելության մանրամասները:

Հունվարի 20-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Տավուշի մարզպետարանում հանդիպում-քննարկում են ունեցել մարզի ոստիկանների և քաղաքացիների հետ։

Նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության բարեփոխումները, որոնց շրջանակում հայտարարվել է Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար ընդունելություն։

Բանախոսները ներկայացրել են ընդունելության ընթացակարգի և սահմանված չափորոշիչների մասին մանրամասներ։

Հիշեցնենք, որ Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար կարող են դիմել ինչպես գործող ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիներ։ Ընդունելության վերջնաժամկետը հունվարի 26-ն է։

Ընդունելության մանրամասները՝ https://www.edupolice.am/news/view/criminalpolice030124.html

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր