00:00:00

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ նաև ձյուն և մառախուղ

10:50, 21 հունվար 2024 Հասարակություն

Հանրապետության տարածքում հունվարի 21-ին կեսօրից հետո, 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 22-ին և 23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Հունվարի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, հունվարի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։ 

Երևանում հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-ին և 23-ին, 24-ի գիշերն սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր