00:00:00

Արմավիրի նորանշանակ մարզպետը հետևել է աղբահանության աշխատանքներին

20:07, 20 հունվար 2024 Հասարակություն

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը այցելել է Արմավիր քաղաք՝ ծանոթանալու համայնքի և Տարածքային զարգացման հիմնադրամի համաֆինանսավորմամբ ձեռք բերված երկու նոր աղբատարների ֆունկցիոնալ հնարավորություններին։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։ 

Անհրաժեշտ փաստաթղթավորումից և մասնագետների ուսուցումից հետո տեխնիկաները կսկսեն աղբահանություն իրականացնել Արմավիրում:

Նույն ծրագրով ավելի վաղ համայնքը ձեռք է բերել նաև բազմաֆունկցիոնալ գրեյդեր և աղբարկղեր, իսկ առաջիկա շաբաթներին համայնքին կփոխանցվեն նաև նոր էքսկավատորը և բազմաֆունկցիոնալ ջրատարը:

Մարզի համայնքներում տեխնիկական պարկի համալրման աշխատանքները շարունակվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր