00:00:00

Միջդիրքային ու մարտական հենակետեր տանող ճանապարհներին ԶՈՒ-ն ձնամաքրման աշխատանք է իրականացնում

21:15, 19 հունվար 2024 Հասարակություն

ՀՀ զինված ուժերը հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան  հատվածներում այս օրերին իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին։

Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր