Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է Եվրոպայի առաջնության մասնակից հավաքականների կազմերը, փոխանցում է armsport.am-ը։
Հայաստանի տղամարդկանց թիմի հայտացուցակում են`
Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Անդրանիկ Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը, Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Պետրոս Պետրոսյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: Պահեստայիններն են` Գառնիկ Չոլակյանը, Արա Աղանյանը:
Կանանց ընտրանու հայտացուցակում են`
Ալեքսանդրա Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը, Տաթև Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն այս տարի կկայանա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում` փետրվարի 12-20-ը: