Հայաստանում գտնվող ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քննարկել են Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու հեռանկարները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հունվարի 18-ին Նիկոլա Անելկան այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա և ծանոթացել ենթակառուցվածքներին։