00:00:00

Երբ է իրականում վերանորոգվել Դավթաշենի թիվ 20 պոլիկլինիկան (լուսանկար)

17:47, 16 հունվար 2024 Հասարակություն

Հասարակական գործիչ Արթուր Չախոյանի ստեղծած «ԹԵԺ ԳԻԾ» ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ. «Դավթաշենի թիվ 20 պոլիկլինիկան է, որը վերանորոգվել էր 2023թ. ապրիլին»:

Ինչու է նախորդ տարի վերանորոգված պոլիկլինական անմխիթար վիճակում, Irakanum.am–ը փորձեց պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, հայտնեց, որ իրականում նախորդ տարի չի իրականացվել վերանորոգում։

Կոստանյանը մեզ տրամադրեց Դավթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում իրականացված աշխատանքների վերաբերյալ գրաֆիկ, որից պարզ է դառնում, որ հիշյալ պոլիկլինիկայում ջեռուցման համակարգ անցկացվել է 2016 թվականին։ Պատուհանները փոխարինվել են 2017–ին, որից երկու տարի անց՝ 2019 թվականին, կատարվել է տանիքի նորոգում, իսկ 2021 թվականին էլ սանհանգույցն է հիմնանորոգվել։ Այլ կերպ ասած տարածված լուսանկարները, թե իբր պոլիկլինիկայում վերջին անգամ հիմնանորոգում իրակացվել է նախորդ տարի իրականությանը չի համապատասխանում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր