00:00:00

Զբոսաշրջային փաթեթների ամրագրում բջջային հավելվածի միջոցով․ Ամերիաբանկը ներկայացնում է MyTour-ը

15:40, 16 հունվար 2024 Բանկեր

Ամերիաբանկն իր հաճախորդներին է ներկայացնում հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի համար եզակի լուծում` MyTour, որը հնարավորություն է ընձեռում ամրագրել զբոսաշրջային փաթեթներ MyAmeria հավելվածի միջոցով: MyTour-ի ինտեգրումը MyAmeria հավելվածում իրականացվել է Դիննո ընկերության հետ գործակցության շնորհիվ։

 

«Շուկայում արտագնա տուրերի ուղղությունների և առաջարկների աճին զուգահեռ ճիշտ և հենց ձեր կարիքներին համապատասխան փաթեթ գտնելը վերածվել է ժամանակատար և շատ ջանք պահանջող գործընթացի: MyTour-ի նպատակն է վերափոխել ճանապարհորդության պլանավորման գործընթացն ու առաջարկել աննախադեպ՝ մեկ վայրում ամբողջական զբոսաշրջային փաթեթներ ուսումնասիրելու և ամրագրելու հնարավորություն»,- ասում է MyTour-ի պրոդուկտի մենեջեր Լիլիթ Հայրապետյանը:

 

Այս գործիքն իր տեսակի մեջ առաջինն է շուկայում, որն օգտատերերին թույլ է տալիս մեկ հարթակում ուսումնասիրել միաժամանակ տասնյակ տուր փաթեթներ՝ ընդլայնված գործառույթներով․ օգտատերը կարող է փաթեթների գների ակնթարթային հաշվարկներ կատարել՝ փոխելով ճանապարհորդների կամ օրերի քանակը, թռիչքի օրը և այլն։ Իսկ վերջնական ընտրություն կատարելուց հետո հնարավոր է անմիջապես նույն հարթակում կատարել ամրագրում։

 

«MyTour-ի կարգախոսն է «app-ից ափ», ինչը լիովին համահունչ է մեր նպատակներին, քանի որ գործարկելով MyAmeria-ն՝ մենք ձգտում էինք հաճախորդների համար անել ավելին, քան պարզապես ավանդական բանկային ծառայությունների թվայնացումն էր, առաջարկել ֆինանսական և ոչ ֆինանսական մի շարք ծառայություններ մեկ հարթակում: Այս ճանապարհին մենք շարունակ կատարելագործում ենք հավելվածն ու նոր հնարավորություններ ավելացնում: Եվ սա դեռ միայն սկիզբն է»,- ասում է Ամերիաբանկի թվային վաճառքների և փորձառության բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը։

 

MyTour հարթակում այս պահին հասանելի են զբոսաշրջային փաթեթներ դեպի Եգիպտոս: Առաջիկայում փաթեթների աշխարհագրությունն ընդլայնվելու է, ավելանալու են նոր ուղղություններ։

 

«Դեպի Եգիպտոս փաթեթները տրամադրվում են առաջատար տուրիստական ​​օպերատորներից մեկի` Skytour-ի կողմից: Առաջիկայում մենք պլանավորում ենք նաև այս առումով ընդլայնել ծառայությունների ցանկը՝ առաջարկելով ոչ միայն նոր ուղղություններ, այլև տարբեր տուրիստական գործակալությունների փաթեթները մեկ հարթակում տեսնելու հնարավորություն։ Երկարաժամկետ պլանավորման տեսանկյունից մենք MyTour-ը տեսնում ենք որպես ճանապարհորդական էկոհամակարգ, որը կհեղափոխի այն, թե ինչպես են մարդիկ պլանավորում իրենց ճամփորդությունը և ճանապարհորդում՝ վերածելով յուրաքանչյուր ուղևորություն անհոգ ու հիշարժան փորձառության»,- ասում է Լիլիթ Հայրապետյանը:

 

Նոր ծառայությունը դեռևս հասանելի է միայն հավելվածի iOS օգտատերերի համար: MyTour-ը շուտով կգործարկվի նաև Android օգտատերերի համար։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

 

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

 

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր