00:00:00

Ձնահյուսի տակից հայտնաբերված զինծառայողը Այնթապ համայնքից էր, մի քանի օրից պիտի զորացրվեր․ բացառիկ մանրամասներ

15:17, 14 հունվար 2024 Հասարակություն

Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:
Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։
 
Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ–ից։
 
Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթապ համայնքից էր։ Ապրում էր ծնողների հետ, ունի քույր ու եղբայր։ «Շատ հարգված, խելացի ու բանիմաց երիտասարդ էր»,– մեզ հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից մեկը։ Նրա խոսքով՝ բոլորը սպասում էին, որ 20 –ամյա զինվորին ողջ առողջ  կգտնեն, ցավոք այդպես չի լինում։ Նշենք, որ մեզ հասած տեղեկատվության համաձայն Բենիամին Մանուչարյանը մի քանի օրից պետք է զորացրվեր։ Նրա ծառայության ավարտին մնացել էր հաշված օրեր և ընտանիքն ու հարազատները անհամբեր սպասում էին զինվորի վերադարձին։
 
Irakanum.am
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր