00:00:00

Աշոցքի, Մեղրիի, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

17:59, 13 հունվար 2024 Հասարակություն

Հունվարի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն- Տաթև և Տաթև - Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի, Մեղրիի, Կապանի, Գորիսի,  Սիսիանի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր