Բանաստեղծ Լև Ռուբինշտեյնի դուստրը հերքել է հոր մահվան մասին տարածվող տեղեկությունները։ Դստեր խոսքով՝ բանաստեղծն այժմ վերակենդանացման բաժանմունքում է և պայքարում է կյանքի համար։ Ռուբինշտեյնի մահվան մասին լուրը հերքել է նաև նրան բուժող բժիշկը։
Հիշեցնենք՝ լուրեր տարածվեցին, թե 76 տարեկանում հիվանդանոցում մահացել է բանաստեղծ Լև Ռուբինշտեյնը։ Նա հոսպիտալացվել է Մոսկվայի իր տան մոտ վրաերթի ենթարկվելուց հետո։