Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական ՊՆՆ-ի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը պատասխանել է իր ապագայի մասին հարցին.
«Ես աշխատում եմ ուշադրություն չդարձնել, թե ինչ են գրում իմ մասին։ Հատկապես արձակուրդում, երբ պետք է էմոցիոներից լիցքաթափվել։ Այո, ես նույնիսկ իրականում չգիտեմ, թե ինչ են գրում իմ մասին: Միշտ խոսակցություններ կան. Բայց ես չեմ կարող ասել, թե սրանից որն է ճիշտ, որը` ոչ»,-ասել է հայ ֆուտբոլիստը։
Այս մրցաշրջանում Սևիկյանը Նիժնի Նովգորոդի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում եւ դարձել 7 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Աղբյուր ArmSport.am