00:00:00

Ավինյանը հրահանգել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներում կրակմարիչներ ունենալ

13:12, 08 հունվար 2024 Հասարակություն

«Հրդեհի հետ կապվեած ես ենթադրում եմ, որ մենք անվտանգության կանոներով տրանսպորտում չունենք հրդեհի մարիչներ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ արձագանքեց Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով տրոլեյբուսի այրվելու մասին «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանի զեկույցին։

Բեջանյանը հայտնեց, որ տրոլեյբոսում ունեցել են կրակմարիչներ, ուղղակի հրդեհը շատ արագ է տարածվել և վարորիդը չի հասցրել հանգցնել։

Հայտնելով, որ պետք է գույքագրել, թե ինչ կա, Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին  հանձնարարեց ողջ համակարգը բերել մեկ չափորոշչի։

«Կրակմարիչները բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներում հստակ ունենանք, ֆիքսենք, որ դրանք աշխատում են, իմանանք որ վարորդները գիտեն թե ինչպես օգտվեն դրանցից»,- հանձնարարաեց Ավինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր