«Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև նախորդիվ դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, չի համապատասխանում իրականությանը»:
Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ հակառակորդը հրադադարի խախտում է իրականացրել, ինչպես նաև արձանագրվել է դիվերսիոն ներթափանցման փորձ։
Թորոսյանը նաև հայտնեց, որ հրադադարի խախտումների և առաջնագծում իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը տարածում է պաշտոնական հաղորդագրություններ:
Irakanum.am