00:00:00

Կենտրոն վարչական շրջանում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

19:22, 05 հունվար 2024 Հասարակություն

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 5-ին ժամը 17։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի, Սարյան, Արամի, Փարպեցու փողոցներով, Մաշտոցի պողոտայով (մասնակի), Ամիրյան, Աբովյան փողոցներով, Հյուսիսյին պողոտայով, Քոչինյան, Բյուզանդի, Կողբացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։ Հայտնում են Գազպրոմ ՓԲԸ-ից։ 

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր