00:00:00

Զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակում ենք բողոքներ ստանալ․ ՄԻՊ

18:59, 04 հունվար 2024 Հասարակություն

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։

«Զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակվում են ստացվել բողոքներ բժշկական հետազոտությունների, փորձաքննությունների, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումների և այլ հարցերի վերաբերյալ:

Բարձրացված հարցերը Պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են և լուծման նպատակով հասցեագրվում իրավասու պետական մարմիններին:

Ձմեռային զորակոչի ընթացքում իրավունքներին առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին կարող եք դիմել՝ թեժ գիծ հեռախոսահամարով՝ 116, կամ այցելել քաղաք Երևան Պուշկին 56Ա։

Պաշտպանին կարող եք դիմել նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]», - ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր