Ի պատասխան Բաքվի՝ Փարիզը Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության երկու աշխատակցի «անցանկալի անձ» է հռչակել։
Ըստ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության՝ երեկ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն, նրան բողոքի նոտա է փոխանցվել։
Բաքուն դեկտեմբերի 26-ին Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» հռչակեց, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կանչվեց արտաքին գործերի նախարարություն։