00:00:00

Սինանյանի հովանավորյալը՝ Սիմոնյանի խոսնակ․ ով է փոխարինելու Ծովինար Խաչատրյանին

09:34, 27 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Irakanum.am–ի հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ արդեն հաջորդ տարվանից չի իրականացնի խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները։

Ի դեպ Ալեն Սիմոնյանին վերջին օրերին տարբեր միջոցառումներին ուղեկցում է Նելլի Ղուլյանը, որը էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել այս տարվա սեպտեմբերի չորսին։ Շրջանառվող  տեղեկությունների համաձայն՝ հենց նա էլ փոխարինելու է Ծովինար Խաչատրյանին։ Irakanum.am–ի տեղեկություններով Նելլի Ղուլյանը Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հովանավորյալն ու մտերիմն է, ու բացառապես նրա ջանքերով է հայտնվել Էկոնոմիկայի նախարարությունում, ու մեղմ ասած չի էլ փայլել իր աշխատանքով։ Դա է պատճառը, որ լրագրողներից շատերը Նելլի Ղուլյանին առհասարակ չեն ճանաչել։ Հիմա ըստ երևույթին նույն Սինանյանի ջանքերով էլ երիտասարդ աղջիկը հայտնվել է խորհրդարանում։

Ծովինար Խաչատրյանից նաև հետաքրքրվեցինք, թե առաջիկայում այլ աշխատանքի անցնելո՞ւ է, թե՞ ոչ։ Հարցը Խաչատրյանը թողեց անպատասխան։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր