00:00:00

Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել․ ուշագրավ հայտարարություններ է արել

09:21, 27 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

«Հրապարակի»-ի տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը ծավալուն հարցազրույց է տվել «Կենտրոն» հեռուստաընկերության «Պրեսս Կենտրոն» հաղորդաշարին։ Նա մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդրին, անվտանգային սպառնալիքներին, Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ՌԴ-ի հետ վատթարացող հարաբերություններին, իր հանդեպ հարուցված քրեական գործերին։

Ծառուկյանը շեշտել է, որ հնի ու նորի կռիվը պետք է դադարեցվի, իսկ մեր երկրում առկա ատելության ու թշնամանքի մթնոլորտը պետք է վերացվի, քանզի առանց դրա ոչ մի զարգացում ու առաջընթաց հնարավոր չի։
 
Հարցազրույցը եթեր է հեռարձակվելու «Կենտրոն» հեռուստաընկերությամբ՝ վաղը երեկոյան ժամը 22.00-ին։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր