00:00:00

Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը

05:44, 27 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով իրանական իշխանություններին։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, երկկողմ համագործակցության ընթացքն ու երկկողմ հարաբերությունները: Քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի մասին», - գրում է գործակալությունը․

Խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Աբդոլլահիանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացը։ Նա ընդգծել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին", - նշում է IRNA-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր